Բացել լրահոսը Փակել լրահոսը

«Ռոմա»-ն պարտվեց․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

A A

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն արտագնա խաղում պարտվեց  «Նապոլի»-ին 2։1 հաշվով:

Հանդիպման 60-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը  հեռահար դիպուկ հարվածով գրավեց «Նապոլի»-ի դարպասը:

Այս պարտությունից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում շարունակում է մնալ 5-րդ տեղում: Իսկ «Նապոլի»-ն 6-րդն է: Իտալիայի ֆուտբոլի առաջնության ավարտին մնաց 8 տուր:

Խաղից հետո Հենրիխը հարցազրույց է տվել, փորձելով վերլուծել իրենց պարտության պատճառները, վստահություն հայտնել, որ կկարողանան հաղթահարել պարտությունների այս շարանը,  միաժամանակ նշելով, որ ինքը լավ մարզավիճակում է։