Բացել լրահոսը Փակել լրահոսը
106532436_1619839524849189_4459348518839886169_o
A A
Պաշտոնական

Նախարարին ներկայացրել են Սունդուկյան թատրոնի կաթսայատան խնդիրը

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են․

«2019 թ֊ի Նոյեմբերի 4-ին, երբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շրջայց էր կատարում Սունդուկյան թատրոնում, նրան ներկայացվեց թատրոնի առջև ծառացած կարևոր խնդիրներից մեկը՝ կաթսայատան խնդիրը, որը չէր վերանորոգվել 80-90 ականներից սկսած։

Նախարարը ոչինչ չխոստացավ, բայց ասաց, որ հետամուտ կլինի խնդրի լուծմանը։

Այս ամիսների ընթացքում մենք աշխատեցինք մասնագիտական խմբերի հետ և ներկայացրեցինք եզրակացություն, կազմեցինք նախագիծ և նախահաշիվ։ Ուրախությամբ տեղեկացանք, որ երեկ՝ հուլիսի 2-ին, կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվել հիմնովին լուծել Սունդուկյան թատրոնի կաթսայատան խնդիրը, որի շահագործումն այլևս անհնարին էր դարձել։ Այսուհետ Սունդուկյան թատրոնը կունենա ամբողջովին նոր, ժամանակակից կաթսայատուն։

Շնորհակալություն ենք հայտնում ԿԳՄՍ նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ և ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ՝ այս դժվար պայմաններում թատրոնի օրհասական խնդիրներից մեկը լուծելու համար»։