A
A
«Ես ուրիշների պես մեղավորներ ման չեմ գալիս». Արթուր Վանեցյան
Աջակցիր «Ա1+»-ին«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հաստատեց տեղեկատվությունը, որ իր մոտ եւս կորոնավիրուսային հիվանդություն է ախտորոշվել։
«Ինձ լավ եմ զգում, ինչ-որ բուժում չեմ ստանում, միայն մի քանի նշանակված դեղեր եմ ընդունում»,- «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ ընտանիքի անդամները եւս COVID 19 թեստ են հանձնել. Բոլորի պատասխանները բացասական են եղել, փաստորեն միայն ինքն է վարակվել։
Հարցին, թե ումից կարող է վարակված լինել, նա պատասխանեց.
«Ես ուրիշների պես մեղավորներ ման չեմ գալիս։ Հիվանդություն է՝ բոլորն էլ կարող են վարակվել»։