Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ispania rekord
A A
Սպորտ

«Մալյորկայի» ֆուտբոլիստը գերազանցել է Լա Լիգայի 81 տարվա վաղեմության ռեկորդը

Իսպանիայի ֆուտբոլի ուժեղագույն խմբում՝ Լա Լիգայում, նոր ռեկորդ է գրանցվել:

31-րդ տուրի «Ռեալ» - «Մալյորկա» հանդիպման ավարտից 6 րոպե առաջ հյուրերի գլխավոր մարզիչ Վիսենտե Մորենոն խաղադաշտ է դուրս բերել պատանի Լուկա Ռոմերոյին, որը դարձել է Իսպանիայի առաջնությունում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Արգենտինացի կիսապաշտպանն իր նորամուտը նշել է 15 տարեկան 219 օրականում:

Մինչ այդ ռեկորդը պատկանում էր «Սելթայի» ֆուտբոլիստ Սանսոնին, որն Իսպանիայի առաջնությունում իր առաջին խաղն անցկացրել էր 1939 թվականի դեկտեմբերի 31-ին, 15 տարեկան 255 օրական հասակում:

Նշենք, որ բուն «Ռեալ» - «Մալյորկա» հանդիպումն ավարտվել է տանտերերի վստահ հաղթանակով՝ 2:0: Մադրիդյան ակումբը վաստակել է 68 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով կրկին առաջ է անցել «Բարսելոնայից» ու բարձրացել է 1-ին հորիզոնական: