Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս3
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսի 3 նոր դեպք՝ Արցախում

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շահումյանի շրջանում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել Չարեքտար համայնքում: Եվս 2 նոր դեպք է հաստատվել Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից:

Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 3-ն են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 113:

Մեկուսացված է 65 քաղաքացի, թեստավորումների քանակը 1763 է: