Շրջայց Շենգավիթի զբոսաշրջային վայրերով՝ ոստիկանների հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հունիսի 24-ին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը և ՀՀ ոստիկանությունը համատեղ վերահսկողություն են իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում։
Տեղում կատարվել են իրազեկման ակտիվ աշխատանքներ՝ նոր կորոնավիրուսի համաճարակային անվտանգության կանոնների պահպանման՝ առնվազն 1․5 մ սոցիալական հեռավորությունը չխախտելու, մարդկային կուտակումները բացառելու, դիմակ կրելու և պարբերաբար փոխելու վերաբերյալ։
ՀՀ տարածքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կիրառվող ժամանակավոր սահմանափակումների նկատմամբ վարչական շրջանում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքները փաստել են, որ խախտումներն ունեն նվազման միտում։ Թեպետ նկատվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր, երբեմն նաև մարդկային կուտակումներ, այնուամենայնիվ բնակչության զգալի մասը կրել է դիմակներ։
Տեսուչների կողմից տրվել են նախազգուշացումներ, տրամադրվել դիմակներ։
Վերահսկողությունը կշարունակվի ամենօրյա ռեժիմով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։