Open news feed Close news feed
A A
Video Official

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր (video)

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը և ՀՀ ոստիկանությունը համատեղ վերահսկողություն են իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում։

Տեղում կատարվել են իրազեկման ակտիվ աշխատանքներ՝ նոր կորոնավիրուսի համաճարակային անվտանգության կանոնների պահպանման՝ առնվազն 1․5 մ սոցիալական հեռավորությունը չխախտելու, մարդկային կուտակումները բացառելու, դիմակ կրելու և պարբերաբար փոխելու վերաբերյալ։