Բացել լրահոսը Փակել լրահոսը
104483625_3308426199252243_3307640020965321156_o
A A
Պաշտոնական

6000 դիմակ վիրահայերից՝ շուտով Հայաստանում

«Ալիք մեդիա» հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է․

««Մեկ դիմակ` մեկ կյանք» նախաձեռնության կողմից վերջին 10 օրվա ընթացքում հավաքված գումարով այսօր 6000 դիմակ է գնվել Թբիլիսիում մեր գործընկերների կողմից, որոնք վաղը` հունիսի 18-ին Երեւանում կլինեն եւ կտրամադրվեն առավել կարիքավոր խմբերին:

Խորին շնորհակալություն նախաձեռնության կազմակերպիչներին եւ դրամահավաքին մասնակցած յուրաքանչյուրին: Անուրանալի է ձեզանից յուրաքանչյուրի ներդրումը անկախ դրամի չափից (1-ից մինչեւ 500 լարի):

Վստահ եղեք, ձեր ուղարկած դիմակները ծառայելու են ըստ նպատակի»: