A
A
«Շիրակը» հաղթեց «Ալաշկերտին» և բարձրացավ 2-րդ հորիզոնական
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի խաղում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվելիս հաղթեց Երևանի «Ալաշկերտին»:
Հանդիպման հաշիվը 76-րդ րոպեին բացեց շիրակցի Մորի Կոնեն: Խաղավարտից երկու րոպե առաջ բրազիլացի Գուստավո Մարմենտինին հավասարեցրեց այն, սակայն հանդիպման վերջին րոպեին «Շիրակի» նորեկ Ուրոշ Նենադովիչը գրավեց իր նախկին թիմի դարպասը և կարևոր հաղթանակ բերեց իր թիմին:
Շիրակցիներն այս հաղթանակից հետո վաստակեցին 39 միավոր և բարձրացան 2-րդ հորիզոնական՝ շրջանցելով հենց «Ալաշկերտին», որն այժմ ունի 37 միավոր:
Մրցաշարային աղյուսակը 45 միավորով գլխավորում է «Արարատ-Արմենիան», որն երեկ ոչ-ոքի է խաղացել «Նոայի» հետ՝ 1:1: