Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառասունկի «ընտանեկան» արտադրամաս

Մարզեր

Մինչ այս բիզնեսով զբաղվելը, Վազգենը շուկայի ուսումնասիրություն է կատարել եւ համոզվել, որ ոչ միայն Թումանյանի տարածաշրջանում, այլեւ ամբողջ Հայաստանում սնկի պահանջարկը մեծ է:

Նա իր բարեկամների հետ վերցրած վարկով գնել է նոր սարքավորումներ, որոնցով կարգավորվում է սնկի արտադրության համար անհրաժեշտ խոնավությունն ու ջերմաստիճանը:


ՙՄոսկվայից բերած տեխնոլոգիաներով աճեցնում ենք ծառասունկ, քանի որ ի տարբերություն շամպինյոնի, այն ավելի հեշտ է աճում եւ գնի առումով էլ ձեռնտու է՚,- ասում է Վազգենը:


Ըստ նրա` 20 կգ ծղոտի հասկից, որի վրա աճեցվում է սունկը, ստացվում է 4-5 կգ սունկ:

ՙԵթե ունենանք 30 հազար դոլլար, կարող ենք սնկի արտադրության ծավալներն ավելի մեծացնել, սակայն բանկերը վարկեր չեն տրամադրում, պատճառաբանելով, թե ֆինանսատնտեսական ճգնաժամ է՚, -ասում է անհատ ձեռներեցը:

Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ