Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gandzasar
A A
Սպորտ

«Գանձասար-Կապանը» հաղթեց «Փյունիկին», սակայն մնաց նույն տեղում

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 7-9-րդ տեղերի համար մրցաշարում այսօր կայացավ հերթական հանդիպումը:

«Գանձասար-Կապանը» սեփական դաշտում ընդունեց Երևանի «Փյունիկին» և հաղթեց 1:0 հաշվով: Միակ գոլը 56-րդ րոպեին հեղինակեց Քարիմ Նիկիեման:

Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապանը» վաստակեց 21 միավոր, սակայն շարունակում է զբաղեցնել նախավերջին՝ 9-րդ տեղը: «Փյունիկը» 23 միավորով ընթանում է 8-րդ հորիզոնականում:

Այս մրցաշարի հաջորդ խաղում «Գանձասար-Կապանն» իր հարկի տակ կընդունի «Ուրարտուին»: Այդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 17-ին: