Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 13.06.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը դուրս մնաց Clutch Chess International մրցաշարից

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանն ավարտեց ելույթները արագ շախմատի Clutch Chess International առցանց մրցաշարում:

Կիսաեզրափակիչ փուլի երկրորդ օրը հայկական շախմատի առաջատարը կրկին չկարողացավ կոտրել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի դիմադրությունը։ Արդյունքում, մեր գրոսմայստերը պարտվեց ընդհանուր 6:12 հաշվով: 

Եզրափակիչում Մագնուս Կառլսենի կհանդիպի ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, որն անչափ լարված մրցամարտում 9,5։8,5 հաշվով հաղթեց իր հայրենակից Վեսլի Սոյին։