Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liverpool
A A
Սպորտ

Անգլիայի ֆուտբոլի 3-րդ դիվիզիոնի թիմը մեղադրանք է ներկայացրել «Լիվերպուլին»

Անգլիայի ֆուտբոլի 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Շրյուսբերի Թաուն» ակումբը բողոք է ներկայացրել Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլի» դեմ: Այդ մասին հայտնում է Liverpool Echo կայքը:

Ուելսի վեցակի գավաթակիրը լիվերպուլյան ակումբին մեղադրել է նրանում, որ Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչ խաղում ներկայացել է թույլ կազմով, որի արդյունքում տանտերերին չի հաջողվել մեծ գումարներ վաստակել հեռուստաիրավունքից:

«Շրյուսբերի Թաունը» դրամական փոխհատուցում է պահանջել «Լիվերպուլից»: Եվրոպայի չեմպիոնների ներկայիս գավաթակիրն առայժմ չի արձագանքել իր նախկին մրցակցի մեղադրանքին: