Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiada
A A
Սպորտ

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադիր են կրճատել մասնակիցների թիվը

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի հերթական հեռահար նիստից հետո Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հայտարարել է, որ խաղերի ժամանակ առաջին հերթին ուշադրություն է դարձվելու մասնակիցների անվտանգության վրա:

Ինչպես նշում է ճապոնական Kyodo գործակալությունը, խաղերի կազմակերպիչները ցանկանում են կրճատել մասնակիցների թիվը, դրա հետ միասին նաև ֆինանսական ծախսերը: Խոսքը չի վերաբերում մարզիկ-մարզուհիների քանակին, պարզապես խաղերի ժամանակ կրճատելու են մնացած միջոցառումները, ինչպես նաև սահմանափակելու են հանդիսականների քանակը, այդ թվում բացման և փակման արարողության ժամանակ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 2020թ Տոկիոյի օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձագվել են: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ խաղերը ընդհանրապես կչեղարկվեն, եթե չհաջողվի անցկացնել այն 2021 թվականի ամռանը: