10-ամյա սպասումից հետո ՀՀ-ում կատարվեց առաջին Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան․ նախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին‼️Վերջապես Հայաստանում կատարվեց առաջին Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան (ՊԷՏ/ՀՏ)` 10-ամյա սպասումից հետո: ՖԲ-ի իր էջում գրել է Արսեն Թորոսյանը։
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին զուգահեռ, շատ կարևոր է ապահովել նաև այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը երկրում, հատկապես երբ փակ են երկրի սահմանները և մեր քաղաքացիները փաստորեն զրկված են արտերկրում դրանք անցնելու հնարավորությունից:
Հավանաբար մյուս շաբաթից սկսած, մեր բոլոր քաղաքացիները, հատկապես քաղցկեղ ունեցող, ում ցուցված է ՊԷՏ/ՀՏ հետազոտություն ՖԴԳ-18 իզոտոպով, կկարողանան անցնել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում և ստիպված չեն լինի այդ ծառայությունը փնտրել այլուր թե' հիմա, թե' հետո:
Սա իրապես հաղթանակ է մեր երկրի համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ով նպաստել է այս կարևոր ծառայության հասանելիության ապահովմանը Հայաստանում` ֆիզիկոսներից մինչև բժիշկններ: