Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+arzumanyan
A A
Սպորտ

Մահացել է «Բանանցի» նախկին ֆուտբոլիստ Վահան Արզումանյանը

53 տարեկան հասակում մահացել է «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») նախկին ֆուտբոլիստ Վահան Արզումանյանը։ Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

1992 թվականին Վահան Արզումանյանը «Բանանցի» կազմում դարձել էր նորանկախ Հայաստանի առաջին գավաթակիր (լուսանկարում՝ առաջին շարքում ձախից չորրորդը), «Ցեմենտի» կազմում դարձել էր Հայաստանի չեմպիոն։ 2001-ին նա դարձել է վերակազմավորած «Բանանցի» փորձառու տղաներից մեկը, իսկ 2002 թվականին թիմի հետ նվաճել էր բրոնզե մեդալ։ 

Այդ մրցաշրջանի ավարտից հետո Վահան Արզումանյանն ավարտել է գործնական ֆուտբոլը։ Նրա պատվին ակումբը հրաժեշտի հանդիպում է կազմակերպվել, որի ժամանակ նա իրեն վստահված 3 համարի մարզաշապիկը հանձնել է Հայաստանի հավաքականի ապագա պաշտպան, դեռևս երիտասարդ Արարատ Առաքելյանին։