Բացել լրահոսը Փակել լրահոսը
a-53-gnel-sanosyan-1
A A
Քաղաքականություն

Մարզպետը՝ Գեղարքունիքում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածների 683 դեպք կա, գրանցվել է մահվան 13 դեպք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նրա փոխանցմամբ 683 դեպքից, որոնցից 280-ն են բուժում ստանում, 60-ը գտնվում է հիվանդանոցում մյուսները, կամ իրենց տանն են կամ մեկուսացման վայրում, մարզում բուժվել է 400-ից ավելի քաղաքացի։

Սանոսյանը վստահեցրեց, որ վերջին 4 օրերին մարզի ցուցանիշները բավականին հուսադրող են, իսկ մարզում բռնկման պատճառ դարձավ այն, որ մոտ 20 օր մարզում դեպք չկա, դա բերեց նրան, որ Հանրապետության տարբեր վայրերից քաղաքացիները տեղափոխվեցին Գեղարքունիք, և այսoր մի շարք համայնքներում կան արձանագրված դեպքեր, այն պատճառով, երբ որեւէ քաղաքացու տեղափոխության արդյունքում է վարակը տարածվել։

Ինչ վերաբերում է Գավառի դեպքերից հետո ստեղծված իրավիճակին, Սանոսյանը վստահեցրեց, որ այսօր ե՛ւ Գավառ, ե՛ւ Նորատուս համայնքները բնականոն կյանքով են ապրում։

«Վիճակը խաղաղ է։ Գործով մեծ թվով վկան ու մասնակիցներ են անցել։ Գրեթե ամբողջ իրականությունը պարզ է»,- ասաց մարզպետը։ Գավառի դեպքերից հետո մարզի ոստիկանապետի պաշտոնից ազատման վերաբերյալ Սանոսյանը մեկնաբանություն չտվեց, միայն ընդգծեց, որ ոստիկանական ուժերը քանակապես մի քանի անգամ զիջել են քաղաքացիներին, իսկ քաղաքացիները հոգեբանորեն լարված իրավիճակում են եղել։