Բացել լրահոսը Փակել լրահոսը
102699969_711022036400393_7015897163446580515_n
A A
Պաշտոնական

ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է բժշկական կենտրոններին․ հայտարարություն

ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ․ այն ներկայացնում ենք ստորև․

 

Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն` [email protected] էլեկտրոնային հասցեով:

Դիմող կազմակերպությունները պետք է հաշվի առնեն իրենց շենքային պայմանները` սանիտարական և հակահամաճարակային նորմերին համապատասխանության առումով, որպեսզի մատուցվող այլ բժշկական ծառայությունները հնարավոր լինի համատեղ իրականացնել կամ դադարեցնել: Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել բժշկական անձնակազմի առկայությունը, որն այս պահին ընդգրկված չէ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում այլ բժշկական կենտրոններում: