Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

Թենիսիստուհիները ցուցադրական հանդիպումներ են անցկացրել (տեսանյութ)

Կանանց թենիսի երրորդ ռակետ Կարոլինա Պլիշկովան Պրահայում կայացած ցուցադրական մրցաշարում այսօր եզրափակիչում հանդիպել է իր հայրենակցուհի Թերեզա Մարտինցովայի հետ: Խաղն ավարտվել է ավելի բարձր վարկանիշ ունեցող մարզուհու հաղթանակով՝ 6:2, 6:4:

Ուկրաինայում նման մրցաշարի եզրափակիչում Մարտա Կոստյուկը երկու սեթում պարտության է մատնել Մարիանա Զակարլյուկին՝ 6:3, 6:4:

Նշենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով թենիսի միջազգային ֆեդերացիան չեղարկել կամ հետաձգել է բոլոր մրցումները մինչև հուլիսի 31-ը: