Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Քայլում ենք դժոխքի միջով, հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում (տեսանյութ)

«Պարտավորություն ունեմ կորոնավիրուսի վերաբերյալ հայտնել ճշմարտությունը, որքան էլ այն դաժան լինի: Դառնությամբ եմ ասում, որ այսօր մոտ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալացման ենթարկվելու իր հերթին, այսինքն, առողջապահական համակարգն այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալացման ենթականերին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում»,-առցանց ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ավելին՝ արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով կորոնավիորւսից մարդ է մահացել: Ուշացման պատճառը երկակի է: Հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկատվության փոխանցումն առողջապահական համակարգին, եւ այն ստացվել է ուշացմամբ, ռեակցիան էլ եղել է ուշացմամբ, ինչի պատճառով արձանագրել ենք այսպիսի թերեւս առաջին մահը»,-փաստեց Փաշինյանը: