A
A
«Յուվենթուսը» ցանկանում է իր պաշտպանին փոխանակել «Ռոմայի» հարձակվողի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի «Ռոման» և Թուրինի «Յուվենթուսը» քննարկում են ֆուտբոլիստներ փոխանակելու մի քանի տարբերակներ: Այդ մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները:
Tuttosport-ի տեղեկություններով, «Յուվենթուսը» ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» 22-ամյա հարձակվող Ջենգիզ Յունդերին: Նրա դիմաց թուրինյան ակումբն առաջարկում է 22-ամյա արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոյին, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ջենոայում»:
Ջենգիզ Յունդերն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 20 խաղ և խփել 3 գոլ: Քրիստիան Ռոմերով «Ջենոայի» կազմում մասնակցել է 24 հանդիպման: