Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսային հարցի թաքնված կոնտեքստները եւ շերտերը․վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կրկին անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ Նա նշեց, որ խնդիրն այն է, որ բուժօգնության կարիք ունեցողները պետք է լինեն այնքան, որ հիվանդանոցներում տեղավորվեն:

«Եթե չտեղավորվեն, մահացության թվերն աճելու են: Մարդիկ կմահանան կորոնավիրուսից՝ պատշաճ բուժօգնություն չստանալու պատճառով: Հետեւաբար, սրա համար մենք մի ձեւ ունենք, որ խնդիրը լուծենք: Ուրիշներին վարակելու հնարավորությունն առավելագույնս պետք է քչացնենք: Սա բոլորին է վերաբերում, որովհետեւ մոտ 25 000 առանց ախտանշանների դեպքեր կան»,- նշեց նա:

Վարչապետն ասում է՝ մեր մեծագույն խնդիրն է այնպես անել, որ բուժման կարիք ունեցողների թիվը համապատասխանի հիվանդանոցների մահճակալների թվին: