Բացել լրահոսը Փակել լրահոսը
93995958_3613309762073043_1193296391917535232_o
A A
Հասարակություն

«Գլորիա»  կարի ֆաբրիկայի 135 աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը գրել է․ 

Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135_ը «Գլորիա»  կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Ընդ որում, տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է «Գլորիա»  ֆաբրիկայի 197աշխատակցի թեստավորման արդյունքում: Լավացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ:Ունենք 1մահվան դեպք: Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով: Այսօր առավել, քան երբևէ մեզնից յուրաքանչյուրի զգոնության չափաբաժինը չափազանց կարևոր է: Մենք պարտավոր ենք դրսևորել պատասխանատու վարքագիծ' հանուն մեր ընկերների, մեր հարազատների: Պարտավոր ենք #կրելդիմակ#փրկելկյանքեր, մեր ծնողների ու մեր երեխաների կյանքը: