Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kazaxstan (1)
A A
Սպորտ

Ղազախստանում սպորտի նոր ֆեդերացիաներ են ստեղծվել

Ղազախստանի ազգային օլիմպիական կոմիտեն հավաստագիր է հանձնել 9 նոր սպորտային ֆեդերացիաների: Այդ մասին հայտնում է կոմիտեի պաշտոնական կայքը:

Դրանք են գոլֆի, էթնոսպորտի, թեքբոլի, պաուերլիֆթինգի, պարուսային սպորտի, ֆուլկոնտակտ կարատեի, գոձյու կարատե-դոյի, ձկնորսության և կիբերսպորտի ազգային ֆեդերացիաները: Մինչ այդ նման հավաստագրեր ստացել էին 75 տարբեր ֆեդերացիաներ:

Ղազախստանի ԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Անդրեյ Կրյուկովը հայտնել է, որ կոմիտեն քայլեր է ձեռնարկում բոլոր ֆեդերացիաների և հավաքականների աշխատանքները համակարգելու ուղղությամբ: Մասնավորապես՝ կոմիտեի կողմից վարձակալված մարզաբազաներում արդեն թույլատրվում է անցկացնել մարզումներ, որտեղ պահպանվում են կորոնավիրուսի հետ կապված անվտանգության բոլոր կանոնները: