Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+rusastan
A A
Սպորտ

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն 426 մլն ռուբլի կհատկացնի ազգային ֆեդերացիաներին

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն ֆինանսական օգնություն ցույց կտա տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներին: Այդ մասին այսօր սպորտի նախարարությունում կայացած հատուկ նիստի ժամանակ ասել է ՌՕԿ-ի նախագահ Ստանիսլավ Պոզդնյակովը:

«Այսօր չկա մի ազգային ֆեդերացիա, որին մերժել ենք ֆինանսական օգնության մեջ: Մինչև օլիմպիական խաղերի սկիզբը ֆեդերացիաներին օգնելու համար կոմիտեն կհատկացնի 426 մլն ռուբլի», - ասել է նախագահը:

Հիշեցնենք, որ Տոկիոյում կայանալիք 2020թ օլիմպական խաղերը հետաձգվել են մեկ տարով և կկայանան 2021թ հուլիս-օգոստոս ամիսներին: