A
A
Ֆանատները հարձակվել են «Բենֆիկայի» ավտոբուսի վրա. երկու ֆուտբոլիստ վնասվել է
Աջակցիր «Ա1+»-ինՊորտուգալիայի ֆուտբոլի առաջնության «Բենֆիկա» - «Տոնդելա» հանդիումից (0:0) հետո տհաճ միջադեպ է տեղի ունեցել:
Լիսաբոնյան ակումբի ավտոբուսը մարզաբազա տանող ճանապարհին ենթարկվել է ֆանատների հարձակմանը, որոնք քարեր և տարբեր առաջկաներ են նետել դեպի ֆուտբոլիստները: Արդյունքում, կոտրված ապակիներից վիրավորվել են «Բենֆիկայի» կիսապաշտպաններ Յուլիան Վայգլն ու սերբ Անդրիա Ժիվկովիչը: Նրանք անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:
Ֆուտբոլային ակումբն այժմ համագործակցում է տեղի ոստիկանության հետ, անհայտ հանցագործներին գտնելու համար: Արդեն հայտնվել է միջադեպի առաջին տեսագրությունը: