Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-Y5xYANiLlP
A A
Պաշտոնական

«Լուսանկարներ հրապարակելիս պետք է ապանձնավորել մարդկանց, փակել դեմքերը»

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Մի քանի նվազագույն կանոն անձնական տվյալների պաշտպանության համար.

Տեսանկարելիս ու լուսանկարելիս պետք է մարդկանց տեղեկացնել այդ մասին (բարեխղճության կանոն)
Դրանք հրապարակելիս պետք է ապանձնավորել մարդկանց, փակել դեմքերը, բլուր անել կադրը
Տեսահսկողը կամ լուսանկարահանողը պարտավոր
է տվյալները մշակել այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է օրինական նպատակին հասնելու համար (համաչափության սկզբունք)
եւ վերջապես, հասարակական վայրերում տեսահսկում կարող է իրականացվել միայն հանրային իշխանությունների կողմից (օր՝ քաղաքապետարան, ոստիկանություն):
<<Անձնական տվյալների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքը խախտելու, այդ թվում անձնական տվյալ մշակելը (այդ թվում տեսահսկման միջոցով) օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն՝ տուգանք, որի չափը տարբեր
խախտումների դեպքում տատանվում է 50.000 ՀՀ դրամից մինչև 500.000 ՀՀ դրամ (տես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, հոդված 189.17)»։