Բացել լրահոսը Փակել լրահոսը
դանիել
A A
Պաշտոնական

«Նիկոլ Փաշինյանը հակակորոնավիրուսային ժողովրդական հեղափոխություն է սկսում. եւ նորից իր օրինակով»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«։Նիկոլ Փաշինյանը հակակորոնավիրուսային ժողովրդական հեղափոխություն է սկսում. Եվ նորից իր օրինակով

2018 թվականի ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանը պառկեց ավտոբուսի առջև ու փակեց ճանապարհը։ Սկզբում մարդկանց մեծ մասը դժգոհ էին ճանապարհները փակողներիցս։

Բայց ժամանակի ընթացքում բողոքողները միացան փակողներիս։

Մայիսի 2-ին արդեն ազգովի փակում էինք ամեն ինչ։ Այդ թվում նրանք, ովքեր սկզբում ահավոր բողոքում էին (արդեն պարզ չէր, թե ում ճանապարհն էինք փակում)։

Այ հիմա նույնն է։ Նիկոլ Փաշինյանը ուզում է, որ մենք հակահամաճարակային կանոնները խախտող ազգից դառնանք կանոնների պահպանումը հսկող ազգ... Եվ նորից սկսում է իր անձնական օրինակով։ Եթե դա ստացվի, ապա շատ շուտով մենք կհաղթենք ու կլինենք այս կանոնները հսկող ազգ (անգամ պարզ չի լինի, թե էլ ում ենք հսկում)։

Ինչպես 2018-ի ապրիլի սկզբին, այնպես էլ հիմա, հույս չկա։ Բայց պետք է ամեն ինչ անենք, որ ստացվի»։