Բացել լրահոսը Փակել լրահոսը
102799873_2609618789297323_2735485574428229632_o
A A
Պաշտոնական

Չնախատեսված շրջայց՝ Գյումրու ավտոկայարան

Շիրակի մարզպետարանից հայտնում են․

«Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից այսօր իրականացվել է չնախատեսված շրջայց Գյումրու ավտոկայարան։

Շրջայցի ընթացքում ուսումնասիրվել է ՀՀ պարետի համապատասխան որոշմամբ սահմանված, մարդատար տրանսպորտի գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով, անվտանգության կանոնների կատարման գործընթացը Շիրակի մարզի ներմարզային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից»։