Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess akademia
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը՝ «Շախմատի ակադեմիայի գավաթ-2020» մրցաշարի 2-րդ փուլի հաղթող

Կայացել է «Շախմատի ակադեմիայի գավաթ - 2020» կայծակնային շախմատի մրցաշարի 2-րդ փուլը: Այդ մասին հայտնում է ակադեմիայի պաշտոնական կայքը:

Մրցանակային տեղերը զբաղեցրել են հետևյալ շախմատիստները.

  1. Մարտիրոսյան Հայկ՝ 8 միավոր
  2. Միքայելյան Արման՝ 7,5
  3. Մանուկյան Արտյոմ՝ 6,5 

Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի` Սարգսյան Աննա 

Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից` Սիմանովսկի Դավիթ

Լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից` Հովյան Նիկոլայ

Մրցանակային տեղեր գրաված շախմատիսները կստանան համապատասխանաբար 35, 25, 20 հազար դրամ պարգևավճար, իսկ լավագույն ճանաչվածները՝ 10 հազարական դրամ: