Բացել լրահոսը Փակել լրահոսը
մխիթար
A A
Քաղաքականություն

Մխիթար Հայրապետյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի կրթության բաղադրիչի մասին

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և
սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆբ-ի իր էջում գրառում է արել․

 

«Հաշվի առնելով Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ հանրության մտահոգությունները՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես ավելի վաղ հայտնել էի ԱԺ ամբիոնից, ձևավորել է աշխատանքային խումբ, որն արդեն հաջորդ շաբաթ ԿԳՄՍ նախարարության կողմից ձևավորվող աշխատանքային խմբի հետ միասին կունենա իր առաջին աշխատանքային քննարկումը՝ այսպիսով մասնակցելով չափորոշիչների և ծրագրի մշակման, ինչպես նաև վերահսկման գործընթացին:

Աշխատանքային խմբում ընդգրկվել են հինգ պատգամավորներ՝ ԱԺ բոլոր երեք խմբակցություններից. Սոֆիա Հովսեփյան, Արթուր Մանուկյան, Լիլիթ Ստեփանյան («Իմ քայլը»), Իվետա Տոնոյան («Բարգավաճ Հայաստան), Աննա Կոստանյան («Լուսավոր Հայաստան»,- գրել է նա: