Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga
A A
Սպորտ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան թաքցրել է դոպինգ օգտագործած 40 մարզիկների տվյալները

Համաշխարհային հակադոպինգային գործակալության՝ WADA-ի իրավաբան Ռիչարդ Մաքլարենը հրապարակել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահ Թամաշ Այանին վերաբերող զեկույցը:

Ինչպես հայտնում է գործակալության կայքը, ԾՄՖ-ի նախկին ղեկավարը թաքցրել է դոպինգ օգտագործած 40 ծանրորդների տվյալները: Դրանց թվում կան նաև աշխարհի չեմպիոններ և մրցանակակիրներ:

WADA-ի ստուգող հանձնաժողովը նաև 10,4 մլն դոլարի պակասորդ է հայտնաբերել միջազգային ֆեդերացիայի հաշվեկշռում, որը գոյացել է դոպինգի համար կատարված տուգանքների շնորհիվ: Դրանք նույնպես անձամբ թաքցրել է նախագահը:

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին ԾՄՖ-ի գործկոմը Թամաշ Այանին զրկել էր ֆեդերացիան ղեկավարելու իրավունքից, իսկ ապրիլին նա հրաժարական էր տվել: