Բացել լրահոսը Փակել լրահոսը
Mushegh-Saghatelyan
A A
Քաղաքականություն

ԵԽ նախարարների կոմիտեն քննարկել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը․ Առավոտ

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քննարկել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը: Գործը վերաբերում է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին:

Նախարարները փաստել են, որ դատարանն արձանագրել էր  Սաղաթելյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտում, մասնավորապես՝ 3-րդ, 5-րդ 6-րդ, 11-րդ և 13-րդ: Ինչ վերաբերում է անհատական միջոցներին, ապա նախարարներն ի գիտություն են ընդունել Մուշեղ Սաղաթելյանի գործով դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունքի կապակցությամբ հարուցված նոր քննությունը և հորդորել են իշխանություններին գործը փակել առանց հապաղումների:

Բացի այդ ԵԽ նախարարների կոմիտեն անդրադարձել  է Սաղաթելյանի և Մաթևոսյանի գործերով վերսկսված քննությանը, այդ թվում՝ Մուշեղ Սաղաթելյանի արդարացման վճռին, և ՀՀ իշխանություններին հորդորել է տեղեկություններ տրամադրել Մաթևոսյանի և Գասպարիի գործերի ընթացքի վերաբերյալ: Ինչ վերաբերում է Ոսկերչյանի, Այվազյանի և Գասպարիի գործերին, ապա կոմիտեն գտնում է, որ անհատական միջոցների անհրաժեշտություն այս դեպքերում չկան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով