Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa
A A
Սպորտ

«Նոան» հաղթեց «Ալաշկերտին» և հավասարվեց վաստակած միավորներով

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի վերիջն խաղում Երևանի «Նոան» իր հարկի տակ նվազագույն 1:0 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»:

Հանդիպման միակ գոլը 88-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց տանտերերի ռուսաստանցի կիսապաշտպան Վլադիմիր Ազարովը:

Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 34 միավոր և հավասարվեց 2-3-րդ տեղերը բաժանող «Լոռի ՖԱ»-ին ու «Ալաշկերտին»: Աղյուսակը 38 միավորով շարունակում է գլխավորել գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան»:

Հաջորդ, 21-րդ տուրը, տեղի կունենա հունիսի 7-ին և 8-ին: