Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shirak - ararat
A A
Սպորտ

«Շիրակը» սեփական դաշտում վստահ հաղթեց «Արարատին» (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում 2:0 հաշվով վստահ հաղթեց «Արարատին»:

Երկու գոլերն էլ գրանցվեցին երկրորդ խաղակեսում: Հանդիպման 55-րդ րոպեին աչքի ընկավ նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն, իսկ 82-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ իվուարցի հարձակվող Մորի Կոնեն:

Այս հաղթանակից հետո «Շիրակը» վաստակեց 32 միավոր և 6-րդ տեղից բարձրացավ 4-րդ հորիզոնական: «Արարատը» երկրորդ պարտությունը կրեց առաջնությունը վերսկսելուց հետո և այժմ 31 միավորով «Նոայի» հետ բաժանում է 5-6-րդ տեղերը: