Բացել լրահոսը Փակել լրահոսը
դանակ
A A
Պաշտոնական

Դանակահարվածը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները (տեսանյութ)

Հունիսի 3-ին, ժամը 15.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 23-ամյա մի բնակիչ:

Իրավապահները մեկնել էին հիվանդանոց, արձանագրել որտեղից և ինչ ախտորոշմամբ է քաղաքացին բժշկական կենտրոն տեղափոխվել: Զրուցել էին նրա հետ: Սակայն վնասվածք ստացողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները. Իբր վնասվել էր տանն ընկնելու հետևանքով: Բայց հետագա միջոցառումներով ոստիկաններն այլ բան պարզեցին:
Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Էրեբունի վարչական տարածքում գործող ավտոտեխսպասարկման կետի մոտ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել էր Երևանի Խաղաղ Դոնի փողոցի 28-ամյա մի բնակիչ:

Ժամը 21.50-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:
 

Հանգամանքները պարզվում են:
Միջոցառումներ են ձեռնարկվում` դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: