Բացել լրահոսը Փակել լրահոսը
000021_1569229328_363033_big
A A
Քաղաքականություն

Բելառուսը նոր վարչապետ ունի

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշանակել է կառավարության նոր կազմը։ Նախագահի հրամանագրով՝ երկրի վարչապետի պաշտոնում նշանակվել է Ռոման Գոլովչենկոն:

Վերջինս նախկինում զբաղեցրել է Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնը:

Լուկաշենկոն հայտնել է, որ Գոլովչենկոն տարբեր պաշտոններում աշխատանքի մեծ փորձ ունի, այդ թվում նաև դիվանագիտական ասպարեզում, և գիտի՝ ինչպես բանակցություններ վարել:
 
Հիշեցնենք, որ նախօրեին Բելառուսի նախագահն արձակել էր կառավարության կազմը։