Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Գուգարքի ոստիկանները ապօրինի փայտանյութով մեքենաներ են հայտնաբերել (տեսանյութ)

Հունիսի 3-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բնապահպանական բնույթի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, Լեռնապատ գյուղում ստուգել են նույն գյուղի 28 և 31 ամյա երկու բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաները, որոնցից մեկը եղել է առանց համարանիշի:

Վարորդները վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել, նրանցից ավագը հայտնել է, որ փայտանյութն իրենն է, հունիսի 2-ին Լեռնապատ գյուղի հանդամասից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է մեկ ծառ, մասնատել, բեռնել իր և ընկերոջ մեքենաները:

Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: `