Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

«Վարակը ինձ համար կարող էր ճակատագրական լինել»․ դուրս գրվեց «Արմենիա» ԲԿ-ի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչը (տեսանյութ)

«Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը մայիսի 21-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսային վարակով և երկկողմանի ծանր թոքաբորբով:
 
«Ես ռիսկային խմբի անդամ եմ, եթե այդպես կարելի է ասել, տարիքս 68 է, ունեմ շաքարային դիաբետ, սիրտանոթային հիվանդություններ, մի խոսքով նման վարակը ինձ համար կարող էր ճակատագրական լինել»,-պատմում է բժիշկ, դոցենտ Պատրիկյանը: Նրա խոսքով իր փրկվելը հավասար էր հրաշքի, ինչի համար շնորհակալություն է հայտնում գործընկերներին:
 
Սուրբ Գրգոր Լուսավորիչ ԲԿ