Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՋ ՆՓ
A A
Տնտեսություն

Կառավարությունը ցանկանում է դիմել ԱՄՀ-ին՝ մոտ 315 միլիոն դոլարի փոխառու միջոցների համար (տեսանյութ)

Կառավարության նիստին քննարկման դրվեց «Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված պահուստային միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման հարցը։

«Հասանելի կդարձնի մեր երկրի համար մոտավորապես 315 միլիոն դոլարի փոխառու միջոցներ, որից մոտ 35 միլիոն դոլարը հասանելի կլինի արդեն երրորդ վերանայման արդյունքում․ նախատեսվում է, որ կիրականացվի աշնանը»,- համաձայնագրի բովանդակության մասով ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Որոշումն ընդունվեց։ Նախագիծը նախ պետք է գնա Սահմանադրական դատարան, որից հետո՝ Ազգային ժողով։

Բացի այս, վարչապետ Փաշինյանն ասաց, որ այս պահի դրությամբ բանկերն ու վարկային կազմակերպությունները վերանայել են հակաճգնաժամային նպատակներով մոտ 550 հազար ֆիզիկական անձի 682 միլիարդ դրամի վարկի գծով պարտավորությունները, 45 միլարդ դրամի չափով վարկային արձակուրդներ են ձևակերպել և 17 հազար 4 հարյուր իրավաբանական անձի 640 միլիարդ դրամի վարկի գծով 57 միլիարդ դրամի ընթացիկ պարտավորությունների հետ կապված վարկային արձակուրդ են տրամադրել։