Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը ցավակցել է

Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ցավակցական հեռագիր է հղել ականավոր գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի ընտանիքին` նրա մահվան կապակցությամբ:

Հեռագրում ասված է. 

<<Մեծ ցավ ապրեցի՝ լսելով ականավոր գրող, հրապարակախոս, լրագրող, մտավորական ու քաղաքացի Մաքսիմ Հովհաննիսյանի մահվան բոթը: 

Մաքսիմ Հովհաննիսյանն իր շոշափելի ավանդն է ունեցել Արցախյան շարժման կազմակերպման պատասխանատու գործում. նա արցախահայության հույզերն ու ձգտումներն էր արտահայտում մեզ համար բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում: 

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցում ու զորակցում եմ հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա բեղմնավոր գրչի բազմահազար երկրպագուներին: 

Մեծ մտավորականի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների հուշերում>>:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ