Բացել լրահոսը Փակել լրահոսը
030620AzatHayreniqQMDKhmbakc (1)
A A
Պաշտոնական

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար թեկնածու ներկայացնելուց Ա․ Հարությունյանը որոշել է քննարկում ծավալել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 3-ին ընդունել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին: 

Նախագահ Հարությունյանը նշել է, որ ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար խորհրդարանին թեկնածու ներկայացնելուց առաջ նպատակահարմար է համարել հարցի շուրջ շահագրգիռ քննարկում ծավալել և լսել իր գլխավորած քաղաքական դաշինքի անդամների կարծիքը: 

Տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Ազգային ժողովին ներկայացնել Ստեփանակերտ քաղաքի դատախազ Մհեր Ռոլեսի Աղաջանյանի թեկնածությունը` ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում:

Հանդիպմանը մասնակցում էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ