Բացել լրահոսը Փակել լրահոսը
թոշակ
A A
Պաշտոնական

Կենսաթոշակները Հայփոստի բաժանմունքներում չեն վճարվի

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում, բնակչության առողջական անվտանգության պահպանման նպատակով, հունիսի 4-ից կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն ըստ հասցեների: «Հայփոստ» ՓԲԸ-ն, պարետատան հունիսի 3-ի նոր ցուցումով, ապահովելու է կենսաթոշակների և նպաստների տրամադրումը շահառուներին՝ իրենց բնակության վայրերում։ Մարդկանց կուտակումներից խուսափելու համար կենսաթոշակները Հայփոստի բաժանմունքներում առայժմ չեն վճարվի:

Նույն ցուցումի համաձայն՝ կենսաթոշակների և նպաստների առաքման ընթացքում փոստատարների անվտանգությունն ապահովվելու է ոստիկանության ուժերի միջոցով։

 

<Հայփոստ> ՓԲԸ