Բացել լրահոսը Փակել լրահոսը

Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ. Տիգրան Ավինյան

A A

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխությունների և լրացումների մասին։  Ավինյանի գրառումը՝ ստորև․

 

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։

Մասնավորապես՝
 Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:

Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝
 Հյուրանոցների համար,
 Երկարատև խնամքի հաստատությունների համար,
 Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար:

Մանրամասները՝ https://www.gov.am/files/docs/4086.pdf