Բացել լրահոսը Փակել լրահոսը
լուկաշենկո
A A
Քաղաքականություն

Լուկաշենկոն ցրել է Բելառուսի կառավարությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշում է ընդունել կառավարության գործող կազմը ցրելու մասին, հաղորդում է Բելթան:

Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունում հստակեցրել են, որ պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո:

Նոր կազմի ընտրման վերաբերյալ առաջարկները կքննարկվեն հունիսի 3-ին Բելառուսի նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ: Միջոցառմանը հրավիրվել են Հանրապետության Խորհրդի ղեկավար Նատալյա Կոչանովան, Ներկայացուցիչների պալատի ղեկավար Վլադիմիր Անդրեյչենկոն, նախագահի վարչակազմի ղեկավար Իգոր Սերգեենկոն եւ Անվտանգության խորհրդի պետքարտուղար Անդրեյ Ռավկովը: