Բացել լրահոսը Փակել լրահոսը
նկար
A A
Պաշտոնական

Ավետ Ադոնցը տեսակապի ձևաչափով զրույց է ունեցել Էնրիկե Մորա Բենավենտեի հետ

Հունիսի 3-ին տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի` քաղաքական հարցերով տեղակալ, քաղաքական տնօրեն Էնրիկե Մորա Բենավենտեի միջև զրույցը՝ տեսակապի ձևաչափով։

Կողմերը քննարկեցին նոր տիպի կորոնավիրուսային համավարակին, ՀՀ ներքին բարեփոխումներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, Արևելյան գործընկերության (ԱլԳ) ապագային և ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։