A
A
Դանիլ Դուբովը «Արմագեդոնում» հաղթեց Հիկարու Նակամուրային և ճանաչվեց առաջինը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռցանց անցկացվող Lindores Abbey Rapid Challenge շախմատի մրցաշարում հաղթանակ տարավ ռուսաստանցի Դանիլ Դուբովը: 24-ամյա գրոսմայստերը եզրափակիչում պարտության մատնեց ամերիկացի Հիկարու Նակամուրային:
Արագ շախմատի առաջին չորս պարտիաներից հետո գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 2:2, իսկ ահա նշանակված «Արմագեդոնում» հաղթեց սպիտակներով հանդես եկած Դանիլ Դուբովը: Գլխավոր մրցանակից բացի նա կստանա նաև 45 հազար դոլար պարգևավճար: Հիկարու Նակամուրան մրցաշարի կազմակերպիչների կողմից կխրախուսվի 27 հազար դոլարով: