A
A
«Արարատ-Արմենիան» ու «Լոռի ՖԱ»-ն ոչ-ոքի խաղացին
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի մեկնարկային խաղում «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ ընդունեց Վանաձորի «Լոռի ՖԱ»-ին: Մրցաշարի առաջատարի ու երրորդ տեղի թիմի հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0:
«Արարատ-Արմենիան» վաստակելով 38 միավոր, շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Լոռի ՖԱ»-ն իր միավորների քանակը հասցրեց 34-ի և այդ ցուցանիշով հավասարվեց 2-րդ տեղում ընթացող «Ալաշկերտին», որը վաղը հանդիպում է անցկացնելու «Նոայի» հետ: Տուրի երրորդ խաղում «Արարատը» Գյումրիում կհանդիպի «Շիրակի» հետ: