Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ramos
A A
Սպորտ

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հրաժարվել է նախարարների հետ հանդիպումից

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հրաժարվել է մասնակցել Իսպանիայի կառավարության անդամների հետ տեսահանդիպմանը, որի ժամանակ քննարկվել են Լա Լիգայի առաջնության վերսկսման հետ կապված հարցեր:

34-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ ինքը դժգոհ է կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում կառավարության վարած քաղաքականությունից և որոշ նախարարների, այդ թվում առողջապահության նախարար Սալվադոր Իյայի կայացրած որոշումներից, ուստի չի ցանկանում նրանց հետո քննարկել երկրում ստեղծված իրավիճակը: Սերխիո Ռամոսին փոխարինել է Դանի Կարվախալը:

Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, տեսահանդիպմանը մասնակցել են «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, Մադրիդի «Աթլետիկոյի» և «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպաններ Կոկեն ու Ասիեր Իյարամենդին, և Կարվախալը: Առողջապահության նախարար Սալվադոր Իյան շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին կարանտինի ժամանակ բոլոր կանոններին հետևելու համար, ինչը, ըստ նրա, հրաշալի օրինակ է ծառայել հազարավոր երիտասարդների և ֆուտբոլասերների համար:

Նշենք, որ Լա Լիգան վերսկսելու է հունիսի 11-ին, «Սևիլյա» - «Բետիս» հանդիպումով: Բոլոր թիմերն արդեն անցկացնում են լիարժեք մարզումներ: