Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան
A A
Քաղաքականություն

Կառավարությունը ծանր խնդրի առաջ է, չի կարող փակվել ու որևէ բանով չօգնել մարդկանց. Մարուքյան (տեսանյութ)

«Մոտ երկու ամիս նույն բանկերի մոտ հերթերը եղել են, և որևէ մեկը այդ հարցով չի զբաղվել, թոշակնեը նույն ձևով բաժանվել են, էլի որևէ միջամտություն չի եղել»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետի ֆեյսբուքյան էջով տարածվող լուսանկարներին:

«Լավ է ուշ, քան երբեք: Գոնե այսօրվանից սկսած՝ էտ հեռավորությունը պահպանվի»:

Ինչ վերաբերում է ավելի խիստ սահմանափակումներին անցում կատարելուն, ընդդիմադիր ուժի ղեկավարն ասում է՝ այդ ճանապարհը կարելի է ընտրել, եթե մարդկանց տրվի ապրելու համապատասխան միջոցներ՝ վճարվի կոմունալները, փող տրվի, որ ապրեն.

«Կառավարությունը ծանր խնդրի առաջ է, չի կարող փակվել ու որևէ բանով չօգնել մարդկանց»:

Մարուքյանը կարծում է՝ վարակը հաղթահարելու բանալին եղած սահմանափակումները ճիշտ կիրառելու մեջ է:

«Հիմա մեղավորներ փնտրելու կամ մեղքը ժողովրդի վրա բարդելու ժամանակը չէ, պետք է այս իրավիճակից դուրս գալ»: 

Մարդկանց թերահավատության պատճառը իշխանության՝ մարտին արված կոչերն են,-պնդում է ընդդիմադիր ուժի ղեկավարը, իսկ համավարակի դեմ պայքարում, ըստ նրա, ոսկե միջինը չի գտնվել:

 Մարուքյանը բերում է Լոռու մարզի օրինակը, ասում է՝ մոտ երկու շաբաթ առաջ մարզպետը քեֆ էր արել, լուսանկարները տեղադրել սոցցանցի էջում, մյուս կողմից ժողովրդին մեղադրում են ավտոբուսներում կանոնները խախտելու  համար: